Դանիացի զբոսաշրջիկ Մոգենս Էսկեսենը պատահաբար «թռչող» քար է հայտնաբերել, հայտնում է The Local-ը։ Էսկեսենը Նորվերգիայի Կրիստիանսան քաղաքում աշխատում է որպես բուժեղբայր։ Վերջերս Լյոսլանդ գյուղում կատարած զբոսանքի ժամանակ դանիացին հսկայական քար էր հայտնաբերել, որը թվում էր, թե թռչում է օդում։ Էսկեսենը զարմացած է, որ նախքան այդ դա ոչ ոք չէր նկատել։
«Ես երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկը խոսի այդ քարի մասին։ Հնարավոր է, որ շատերը տեսել են դա, բայց ոչ մի լուսանկար ես չեմ տեսել։
Քարն այդտեղ է հասել սառույցի շնորհիվ եւ տարիներ շարունակ դրա մանր մասնիկները ուռել են»,- ասել է զբոսաշրջիկը, փոխանցում է Gazeta-ն։
Թոշակառու երկրաբան Ուլե Ֆրիտյոֆ Ֆրիգսթադը գտածոն որակել է որպես «հրաշք» եւ նշել է, որ զբոսաշրջիկը կարող է իրավացի լինել։ «Այստեղ սառույցը հալվել է 12 հազար տարի առաջ։ Այնպես որ հնարավոր է, որ դա տեղի է ունեցել հալոցքի ժամանակաշրջանում»,- ասել է նա։





























