Հնագետների միջազգային խումբը Քեոփսի Մեծ բուրգի հիմքում անհասկանալիորեն տաք երեք քար են գտել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով հնությունների հարցերի եգիպտական նախարարությանը:
Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից եւ Ճապոնիայից գիտնականները տեղեկացրել են, որ ջերմաստիճանային տարբերություններ են հայտնաբերել բոլոր բուրգերում, սակայն ամենից «տպավորիչը» Քեոփսի բուրգում է:
«Այս երեւույթը բացատրելու համար բազմաթիվ թեզեր են առաջադրել, օրինակ՝ մակերեւույթից այն կողմ դատարկությունն ու օդի ներքին հոսանքները»,- հայտարարել են գիտնականները:
Ըստ Gazeta-ի, գիտնականները նշում են, որ հարեւան քարերի միջեւ ջերմաստիճանի տարբերությունը սովորաբար չի գերազանցում կես աստիճանը: Սակայն Մեծ բուրգի հիմքում տարբերությունը կարող է հասնել 6 աստիճանի:





























