Մյանմարի ընտրական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հրապարակել է նոյեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նոր արդյունքները։ Երկու պալատներում տեղերի մեկ քառորդը բաշխելուց հետո ընդդիմությունը հավաքել է մանդատների 90 տոկոսը։

Ընտրական հանձնաժողովը հրապարակել է 440 անդամից բաղկացած ստորին պալատում 149 տեղերի բաշխման տվյալները։ «Հանուն ժողովրդավարության ազգային լիգան» հավաքել է 134 տեղ, իսկ իշխող «Համերաշխության եւ զարգացման դաշնային կուսակցությունը» ստացել է 8 մանդատ։ Եւս 7 պատգամավորական մանդատ բաշխվել են այլ կուսակցությունների  միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

224 անդամից բաղկացած վերին պալատում ընդդիմությունը ստացել է 29 մանդատ։ Իշխող կուսակցությունը ստացել է 2 տեղ։