Բրազիլիայում կործանվել է Բրազիլիա-Սան Պաուլո չվերթն իրականացնող Cessna 650 Citation VII մասնավոր օդանավը, հայտնում է Zero Hora պարբերականը։

Նախնական տեղեկություններով՝ օդանավում եղել է 2 ուղեւոր, անձնակազմի 2 անդամ։ Ողջ մնացածների մասին որեւէ տեղեկություն չկա, փոխանցում է Gazeta-ն։

Բրազիլիայի ՌՕՈւ-ն հայտնել է, որ օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից թռիչքից 25 րոպե անց։