Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորները տարերային աղետներից հետո վերականգնման հարցերով նախարար Ցուեսի Տակագիին խնդրել են բացատրություններ տալ կանացի ներքնազգեստ գողանալու մեղադրանքների կապակցությամբ։ Պաշտոնյան մեղադրանքներին պատասխանել է խորհրդարանի վերին պալատի բյուջետային հանձնաժողովի նիստում, հայտնում է JapanToday-ը։
Ինչպես նշում է կայքը, Տագակին սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ հոկտեմբերին զբաղեցրել էր նախարարի պաշտոնը։ Դրանից բացի, նրան կասկածում են ընտրական օրենսգրքի կանոնները խախտելու մեջ։ Շաբաթաթերթերից մեկը պաշտոնյային մեղադրել էր 30 տարի առաջ երիտասարդ կնոջ տնից ներքնազգեստ գողանալու մեջ։
Հոդվածում նշվում է, որ ոստիկանությունը հարցաքննել էր Տագակիին, սակայն վերջինիս հաջողվել էր խուսափել պատժից, փոխանցում է Lenta-ն՝ վկայակոչելով The Japan Times-ը։
Նախարարը բոլոր մեղադրանքները հերքել է։ «Միշտ ընտրություններից առաջ նման շշուկներ են հայտնվում, բայց ես չգիտեմ, թե ինչու»,- հավելել է նա։





























