2015թ. ապօրինի ծառահատման արդեն 1273 դեպք է գրացվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանը` նշելով, որ նախորդ տարիներին դեպքերն սկսել են ավելանալ։

«2013թ. ապօրինի անտառհատման 928 դեպք է արձանագրվել, 2014թ.՝ 1063։ Եթե մենք նայենք 94թ., նվազման միտում է գրացվել: 90-ականներին ապօրինի անտառհատումների դեպքերը անցնում էին 900 հազարը: Այդ ժամանակ նման մեծ թվերը կապված էին հոսանքի, գազի բացակայության հետ»,–»,- ասաց Մարտուն Մաթևոսյանը:

 50 սմ տրամագծով ապօրինի անտառհատման  համար 150 հազար դրամ  փոխհատուցում  է սահմանված, որը գնում է պետական բյուջե: ՊՈԱԿ տնօրենի խոսքով՝ արդեն հարյուրավոր մարդիկ պատասխանատվության են ենթարկվել ապօրինի ծառահատման համար:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ին այս տարի թույլատրվել է հատել 24 հազար խորանարդ մետր ծառ: Միեւնույն ժամանակ, ՊՈԱԿ-ը 175 հեկտար անտառվերականգնման աշխատանքներ է  իրականացրել, ինչը, տնօրենի խոսքով, բավարար չէ Հայաստանի անտառային տարածքների ամբողջական վերականգնման համար: Նա նշեց, որ իրենք համագործակցում են միջազգային կառույցների հետ եւ այդ համագործակցության շրջանակում մինչեւ 2019թ. 4600 հեկտար անտառվերականգնման աշխատանքներ կկատարվեն: