Բելգիական Thomas Cook Airlines զբոսաշրջային ավիաընկերությունը մինչեւ դեկտեմբերի 18-ը ներառյալ դադարեցնելու է բոլոր չվերթները դեպի եգիպտական Շարմ էշ Շեյխ, հայտնել է փոխադրող ընկերության ներկայացուցիչը:

Ռուսական ուղեւորատար օդանավի վթարի կապակցությամբ Բելգիայի ԱԳՆ-ն ավելի վաղ թագավորության քաղաքացիներին խորհուրդ էր տվել չմեկնել Շարմ էշ Շեյխ քանի դեռ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անվտանգության երաշխիքներ չեն ապահովվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: