Այս օրերին Թուրքիայում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության խորհրդանիշը հայկական վանա կատուն է: Երկգույն աչքերով ձյունաճերմակ կատվի պատկերը կարելի է տեսնել թուրքական չորս քաղաքների` Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Կայսերիի փողոցներում փակցված պաստառներին, դրոշներին, մարզասերների շապիկներին: Յուրահատուկ կատվի մասնակցությամբ նաեւ անիմացիոն տեսահոլովակ է ներկայացվել:

Ի դեպ, երկնագույն եւ դեղին աչքերով վանակատվի պատկերը կա նաեւ Թուրքիայի եւ Եվրամիության բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերի վրա: