Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը տնային կալանքի տակ է գտնվում։ Այս մասին հայտնում է minval.az-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ որոշումը կայացվել է հոկտեմբերի 17-ին։ «Պաշտոնական աղբյուրներում այս տեղեկությունը հնարավոր չէ հաստատել, բայց այստեղ հետաքրքիր պահ կա, քանի որ տնային կալանքի տեսքով խափանման միջոցը, որը բանտարկության այլընտրանք է, կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ։ Դա նշանակում է, որ հոկտեմբերի 17-ին ազատված Մահմուդովի նկատմամբ կալանքի օրդեր է տրվել, բայց այն փոխարինվել է տնային կալանքով»,- նշում է պարբերականը։

«Ամենայն հավանականությամբ Էլդար Մահմուդովի կալանքի հրամանը ստորագրել է գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը, իսկ Սաբայիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը»,- նշել է աղբյուրը։