Հնդկաստանի Թամիլանդ նահանգում եւ Փուդուչերիի տարածքում հորդառատ անձրեւների պատճառով 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է NDTV-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Աղետի հիմնական հարվածը բաժին է հասել Բենգալյան ծոցի ափամերձ Քուդդալոր քաղաքին։ Քամու ուժգնությունը հասել է ժամում 45-55 կմ։ Առանձին շրջաններում տեղումների քանակը կազմել է 80 մմ։ Խափանվել է էլեկտրահաղորդակցությունը։ Փլուզվել են բազմաթիվ քաղաքային շենքեր։ Խեղդվել է առնվազն 15 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























