Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել աշխատանքային օրենսգրքում ներառել խտրականության դեմ ուղղված փոփոխությունները, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը 4 անգամ առաջարկել է ընդունել փոփոխություններն առանց քննարկումների, բայց անհրաժեշտ 226 ձայներ օրինագիծը չի հավաքել: Վերջին քվեարկության ժամանակ օրինագիծը պաշտպանել է 219 պատգամավոր:
«Չհերիքեց 7 ձայն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանելուն»,-ասել է Գրոյսմանը:
Օրինագիծն առաջարկում է լրացնել ցանկը, որով արգելվում է խտրական վերաբերմունքն աշխատանքի տեղավորման ժամանակ, հետեւյալ կետերով՝ սեռական կողմնորոշման նշաններ, գենդերային նույնականացում եւ հաշմանդամություն:
Օրինագծին կից պարզաբանման մեջ նշվում է, որ այս օրինագծի ընդունումը Ուկրաինայի գործողությունների պլանի պահանջներից է՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը ազատականացնելու համար:





























