Լիբանանցի սակրավորները Տրիպոլի քաղաքի Ջաբալ Մոհսենի շրջանում վնասազերծել են 10 կգ քաշով պայթուցիկ սարքը։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության զեկույցում։
«Զինվորական պարեկությունը տեղական ժամանակով ժամը 7։00-ին Ջաբալ Մոհսենի ամերիկյան թաղամասում պայթուցիկ սարք է հայտնաբերել։ 10 կգ քաշով ռումբը ուներ 4 պայթուցիչ»,- ասված է զեկույցում։
Դեպքի վայր է ժամանել սակրավորների օպերատիվ խումբ։ Ռումբը վնասազերծելուց հետո այն անվտանգ տեղ են տեղափոխել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























