Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի «Բաց սահմանների քաղաքականությունը» խախտում է եվրոպական երկրների ազգային ինքնուրույնությունը, գրում է The American Conservative ամսագիրը։ Հեղինակը վկայակոչում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բառերը, ով Սորոսին մեղադրել էր Մերձավոր Արեւելքի փախստականների հոսքը Եվրոպա խրախուսող ակտիվիստներին ֆինանսավորելու համար։ Հոդվածագիրը նշում է, որ ներգաղյթալների հարցում Օրբանի կոշտ դիրքորոշումը կարելի է հասկանալ, քանի որ քաղաքական գործիչը ծնվել եւ մեծացել է Լեհաստանում, մի երկրում, որը երկար ժամանակ ղեկավարել են օտարները, փոխանցում է Gazeta-ն։
Նա նաեւ պաշտպանել է հունգարացի վարչապետի այն տեսակետը, որ քաղաքական գործիչները եւ ակտիվիստներն իրենց անպատասխանատու են պահում՝ փախստականներին կոչ անելով տեղափոխվել Եվրոպա եւ նրանց լավ կյանք խոստանալով։ Հոդվածում նշվում է, որ Սորոսն ու մյուսները, որոնք առաջ են քաշում այն գաղափարը, թե փակ սահմանները անցյալի վերապրուկ են, եվրոպացիներին զրկում են ինքնուրույնության իրավունքից։
Պարբերականը նշում է, որ այս պահին խաղասեղանին դրված է եվրոպական ինքնությունն ու մշակույթը։





























