Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, բողոքի ակցիայի շրջանակում, երկրի նախագահի նստավայրի մոտ բադ է բերել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք որոշել ենք այսպիսի թեկնածու առաջարկել նախագահի պաշտոնում: Այս բադը շատ նման է նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին, որը նախագահի նման լռում է ու ոչինչ չի անում: Այս բադը լրիվ կարող է նախագահ լինել, ոչ ոք չի էլ նկատի, որ նախագահը փոխվել է: Ընդ որում, բադից ավելի շատ օգուտ կա, քան նախագահից, քանի որ նրանի կարելի է ապուր պատրաստել, իսկ նախագահից ընդհանարպես օգուտ չկա»,-հայտարարել է պատգամավոր Բոգդան Ցիրդյան:

Ընդդիմադիրները փորձել են բադը մտցնել նախագահական նստավայր, սակայն ոստիկանությունը փակել է ճանապարհը: