Եվրոպայի մի քանի երկրներում համատեղ հակաահաբեկչական գործողության շրջանակում 17 մարդ է ձերբակալվել, հաղորդում են Հռոմի լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իտալիայի ոստիկանությունը:

Նրանց տվյալներով, գործողության կոդային անվանումն է JWEB: Գործողության մանրամասները կբացահայտվեն ավելի ուշ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, բոլոր ձերբակալվածները կասկածվում են «միջազգային ահաբեկչության» մեջ:

Ձերբակալվածների ազգային պատկանելությունը չի նշվում, սակայն պարբերականի տվյալներով, նրանց մեջ ոչ մի իտալացի չկա: