Տեխնոլայֆ խանութ-սրահում նոյեմբերի 11-13-ը ներառյալ, հայտարարվել է 22 տոկոս  տոնական զեղչ վաճառասրահի բացման 4-ամյակի կապակցությամբ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Արայ» ընկերության մամուլի ծառայությունից, զեղչը կիրառվում է ամբողջ տեսականու համար (բացի Հատուկ գին ապրանքներից): Գնորդի համար կարեւոր հանգամանք է այն, որ 3-օրյա զեղչը գործում է կանխիկ եւ ապառիկ գնումների դեպքում:

Բացի հայտարարված զեղչերից «Տեխնոլայֆ»-ը գնորդներին տրամադրում է նաեւ ապառիկի հետեւյալ շահավետ պայմանները.

Ապառիկ գնումկարող եք կատարել ինչպես առանց կանխավճարի տարեկան 16% տոկոսադրույքով եւ 36 ամիս մարման ժամկետով, այնպես էլ առանց կանխավճարի տարեկան 10% տոկոսադրույքով եւ 12 ամիս մարման ժամկետով:

Նշված ապառիկ գործարքները ձեւակերպվում են՝ ներկայացնելով միայն անձնագիր եւ սոցիալական քարտ:

Հայտարված ակցիայի օրերին վաճառասրահը կգործի մինչեւ ժամը 22.00-ը։

Հիշեցնենք, որ 4 տարի առաջ բացված «Տեխնոլայֆ» տեխնիկայի վաճառասրահը ամենամեծն է ամբողջ տարածաշրջանում: «Տեխնոլայֆում» ներկայացված են կենցաղայինտեխնիկայի մոտ հինգ տասնյակ  բրենդեր, այդ թվում՝ LG, Smeg, Zannusi, Electrolux, AEG, Apple և այլ աշխարհահռչակ ապրանքանիշեր: 4 տարվա ընթացքում «Տեխնոլայֆը» ձեւավորել է իր նկատմամբվստահություն ունեցող գնորդների մեծ համայնք, իրականացրել զեղչերի բազմաթիվ ակցիաներ եւ շուկայում որակի երաշխավորի համբավ ձեռք բերել: