Հայաստանի համայնքները խոշորացնելով իշխանություններն ուզում են իրար մեջ բաժանել երկրի գյուղերը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում համայնքների խոշորացմանը վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, այդ դեպքում փոքր գյուղերը չեն կարողանա տնօրինել իրենց եկամուտները, քանի որ նրանց կուլ կտա կենտրոնը: «Մեկ օրինակ ինձ ներկայացրին Թեղուտ գյուղի բնակիչները: Նրանք ինձ ցույց տվեցին գյուղի արոտավայրը եւ ասացին, որ առայժմ հանգիստ են դրանց համար, իսկ եթե գյուղը միանա Դիլիջանին, այդ հողերը կարող են բաժանել մեծ ու փոքր օլիգարխների միջեւ»,ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ նոր կենտրոններում ռեսուրսներն ավելի շատ են, բնակիչները կձգտեն այնտեղ, իսկ լեռնային եւ սահմանամերձ գյուղերը կսկսեն դատարկվել:





























