Արեւելյան Աֆրիկայում կտրուկ աճել է սովից տառապողների թիվը, մասնավորապես Եթովպիայում, որը տուժել է Էլ Նինո բնական երեւույթի հետեւանք հանդիսացող երաշտից, հինգշաբթի օրը հայտնել են ՄԱԿ-ից։

«Էլ Նինյոյի պատճառով առաջիկա ամիսներին սննդամթերքի մատակարարման կանխատեսումները վատացել են, հատկապես՝ Եթովպիայում»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության հաղորդագրության մեջ։

«2016-ի սկզբին սննդով չապահովված եւ մարդասիրական օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը, կանխատեսումների համաձայն, կհասնի 32,1 միլիոնի»,-ասվում է զեկույցում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Զեկույցում նաեւ ասվում է, որ մինչեւ երկու միլիոն մարդ կարող է տուժել վարարումներից։