Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը թարմ համարում կրկին Եգիպտոսում կործանված A321 ռուսական օդանավին նվիրված ծաղրանկար է հրապարակել: Այս անգամ նկարը, որն անպարկեշտ բնույթ ունի, տեղադրել են ամսագրի շապիկին:

Ծաղրանկարում ընկնող ուղեւորատար օդանավն է, որի պոչի հատվածին հրթիռ է հարվածում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նկարի հեղինակներն ինքնաթիռի պոչի հատվածը մարդու մարմնի ֆիզիոլագիական անցքի տեսքով են պատկերել:

«Աղետ Սինայում»,- նշված է վերին հատվածի մակագրությունում: Իսկ քիչ ներքեւ, բայց ավելի խոշոր տառատեսակով արված գրությունը հետեւյալն է. «Վերջապես, սեքս-տեսանյութ»: