Վաղը` սեպտեմբերի 3-ին մեկնարկում է ֆուտբոլի եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Հայաստանիա ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի Իռլանդիայի թիմին: Այսօր` սեպտեմբերի 2-ին մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասուլիսում հայտարարեց, որ այս պահին գլխավոր խնդիրը Հայաստանի հավաքականի կայացումն է: «Անհրաժեշտ է ունենալ մրցունակ եւ մարտունակ հավաքական: Արդյունքից բացի, մենք պետք է պահանջենք լավ խաղ».- նշեց Մինասյանը: Վաղվա հանդիպմանը Հայաստանի հավաքականը կմասնակցի կորուստներով: Վնասվածք ունի Աղվան Մկրտչյանը: Խաղադաշտ դուրս չի գա նաեւ Գեւորգ Ղազարյանը: Գնահատելով մրցակցի հնարավորությունները Վարդան Մինասյանը նշեց, որ Իռլանդիայի հավաքականը ագրեսիվ բրիտանական ֆուտբոլ է խաղում, իսկ գլխավոր մարզիչ Տրապատոնին դրան ավելացրել է նաեւ նոր որակներ:
Հասանելի է
русский



























