Եվրամիությունը ողջունում է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսի ազատ արձակումը:

«Ես ողջունում եմ Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը՝ պատմաբան եւ մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ Արիֆ Յունուսի խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալով փոխելու վերաբերյալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

«Սա ուրախալի պահ է եւ դրական մարդասիրական արարք: Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակվի: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն պատրաստ է էլ ավելի ընդլայնել ու խորացնել համագործակցությունը եւ համապատասխան երկխոսությունն Ադրբեջանի հետ»,-ընդգծել է Մարդը:

Հիշեցնենք, որ ամուսիններ Արիֆ եւ Լեյլա Յունուսները մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

Նրանց, ինչպես նաեւ մի շարք այլ քաղբանտարկյալների դեմ հետապնդումները բացասական արձագանք են ստացել Արեւմուտքում: