WT1190F ծածկագրով տիեզերական աղբի մի խոշոր կտոր, որն իրենից հրթիռի աստիճանի մասնիկ է ներկայացնում, այսօր առավոտյան ընկել է Երկիր մոլորակի վրա Շրի Լանկա կղզու հարավային հատվածում, հայտնում է աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը։
WT1190F-ը հայտնաբերել էին 2 տարի առաջ՝ 2013թ. փետրվարին։ Երկրի «արհեստական արբանյակը» շուտով կորել էր, իսկ աստղագետները համարել էին, որ այն այլեւս չի վերադառնա Երկրի ուղեծիր։
Այս տարվա հոկտեմբերին եվրոպացի գիտնականները, որոնք Catalina Sky Survey նախագծի շրջանակներում հետեւում էին մեր մոլորակի ուղեծրի տիեզերական տարածությանը, անսովոր բան էին բացահայտել։ Նրանց առաջ հայտնվել էր անսովոր մի օբյեկտ, որը մոտենում էր Երկրի մոլորակին եւ որը չէր պատկանում մինչ այդ նրանց հայտնի աստերոիդներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























