Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի աճպարարությունը դարձյալ հավակնում է դառնալ ինտերնետային հիթ: Նախորդ անգամ Ֆեդերերը 10 մետրից երկու անգամ թենիսի ռակետով գնդակով հարվածում էր օգնականի գլխին դրած փոքր տարային: Այս անգամ իրավիճակը զուտ մարզական է:
ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին տուրում Դաբուլի հետ հանդիպման երկրորդ խաղափուլում Ֆեդերերը միավոր վաստակեց անհավանական դիրքից կատարած հարվածով:




























