The Intercept-ին տված հարցազրույցում Էդվարդ Սնոուդենը համացանցի օգտատերերին եւս մի քանի խորհուրդ է տվել, որոնք կօգնեն պահպանել համացանցում գաղտնիությունը:
Բրաուզերներում գովազդն արգելափակելու մասին զրույցում ԿՀՎ նախկին աշխատակիցը նշել է, որ «յուրաքանչյուրը ոչ միայն իրավունք ունի, այլ նույնիսկ պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ համացանցում գաղտնիությունը պահպանելու համար»:
«Քանի դեռ համացանցում ակտիվորեն գովազդ է պտտվում, որը կարող է ձեր համակարգչին ուղղված հարձակում դառնալ, պետք է ձգտեք արգելափակել այն»,- հայտարարել է Սնոուդենը:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, Սնոուդենը եւս մի քանի խորհուրդ է տվել համացանցում անվտանգությունը բարձրացնելու շուրջ: Ըստ նրա, հարկավոր է գաղտնաբառերի մենեջերներ օգտագործել, երկաստիճան վավերացում սահմանել, ինչպես նաեւ օգտագործել Tor բրաուզերը: «Անձամբ ես մշտապես Tor եմ օգտագործում»,- ընդգծել է Էդվարդ Սնոուդենը:





























