Ենթադրաբար յոթ նորածնի մարմին է հայտնաբերվել գերմանական Վալենֆելսի  (Բավարիայի դաշնային տարածք) մի մասնավոր բնակարանում։ Այդ մասին տեղեկացրել է ոստիկանությունը։ 

Քննիչները փնտրում են 45-ամյա կնոջը, որն ապրում է այդ բնակարանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Քննության շահերից ելնելով դեռեւս չի հայտնվում, թե ում հուշումով են ոստիկանները որոշել խուզարկություն անցկացրել բնակելի տարածքում։  Տվյալներ չկան երեխաների տարիքի եւ այն մասին, թե մարմիններն ինչքան ժամանակ են մնացել բնակարանում։ Մահվան պատճառների մասին էլ ոչինչ չի հաղորդվում։

Մեկ օրվա ընթացքում դիահերձում կիրականացվի։