Պետությունը չի վերացնի հացի մանրածախ առեւտրի փաստաթղթերում հացի քաշը նշելու պահանջը։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում նոյեմբերի 13-ին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ասել է Կառավարությանը կից «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» կազմակերպության ղեկավար Արմեն Եղիազարյանը։ Փոփոխություններն ընդունվել են երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։
Նրա խոսքով, ի սկզբանե ենթադրվում էր հանել այդ սահմանափակումը, սակայն հետո որոշվել է այնուամենայնիվ թողնել, ինչպիսին որ կա. Արտադրողը առաջվա պես պարտավոր կլինի փաստաթղթերում նշել հացի քաշը, թույլատրելի շեղումներով։
Միաժամանակ կպարզեցվի հանրային սննդի օբյեկտների աշխատանքի կարգը։ Բարմենների եւ մատուցողների որակավորման վերբերյալ փաստաթուղթ ներկայացնելն այլեւս պարտադիր չի լինի։ Սակայն խոհարարների եւ հրուշակագործների համար այն կմնա՝ սննդի անվտանգության պահանջներից ելնելով։





























