Հայաստան հրավառության նյութեր ներկրողներից լիցենզիա չեն պահանջի: «Գործունեություն վարելու մասին ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը նոյեմբերի 13-ին խորհրդարանում երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց ձայների 93 «կողմ», 4 «դեմ» եւ 8 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
Բացի հրավառության նյութերի արտադրությունից եւ ներկրումից, լիցենզիայից ազատվում են նաեւ անասունների համար կենսաբանական նյութերի արտադրությունը, բույսերի պաշտանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, մրգային եւ հատապտղային հումքով թունդ ալկոհոլային խմիքչների (բացի խաղողից), ինչպես նաեւ գարեջրի արտադրությունը, դրանց վաճառքը, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտներ:
Եղիազարյանն ընդգծեց, որ եթե պետությունն ավելի պակաս խստությամբ է ստուգում ձեռնարկության ստեղծումը, դա չի նշանակում, որ հանվում են բիզնեսի հանդեպ սանիտական եւ այլ նորմերին հետեւելու շուրջ պահանջները:





























