Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր երկրով ճանապարհորդում է անձնական շարժական զուգարանով, որը միշտ նրա պահակախմբի մեքենայի մեջ է լինում ռազմաբազաներ կամ պետական գործարաններ այցելելիս, գրում է Daily NK-ը։

«Զուգարաններ կան ոչ միայն Կիմ Չեն Ընի անձնական տրանսպորտի մեջ, այլ նաեւ լեռնային տեղանք կատարվող ճանապարհորդությունների համար նախատեսված մեքենայի մեջ»,- ասել է ԿԺԴՀ առաջնորդին մոտ կանգնած աղբյուրը։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ տեղեկությունը, փոխանցում է Gazeta-ն։

«Նա ստիպված է ճանապարհորդել ողջ երկրով, այդ պատճառով նրա մոտ միշտ պետք է անձնական զուգարան լինի։ Հյուսիսկորեական հասարակության համար անթույլատրելի է, որ առաջնորդը օգտվի հանրային զուգարաններից»,- ասել է աղբյուրը։