Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի Լա Կրեսենտա համայնքի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել հայազգի թեկնածու Արամ Օրդուբեկյանը: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:

Պարբերականը նշում է, որ իրավագիտության դոկտոր  Արամ Օրդուբեկյանը թեւ առաջին անգամ է քաղաքային խորհրդի անդամ ընտրվում, Լա Կրեսենտայում նա վաղուց է գործունեություն ծավալում, մասնավորապես ներկայում նա քաղաքի Առեւտրային պալատի նախագահն է: Մեկ այլ հայազգի թեկնածու Ալեքսանդրիա Միրզախանյանը չի հավաքել բավարար թվով քվեներ եւ դուրս է մնացել պայքարից: