Ջուր պարունակող փոշու մասնիկները մեր մոլորակում գոյություն են ունեցել դեռեւս Արեւային համակարգի ձեւավորման փուլում. նման եզրակացության են հանգել Գլազգոյի համալսարանի գիտնականները։
Գիտնականները հետազոտել են Երկրի մանթիայի խորը շերտերի լավան։ Երկրագնդի վրա ջրի ի հայտ գալու մասին հնարավոր է իմանալ ջրում դեյտերիումի եւ ջրածնի հարաբերակցությունից դատելով (ջրածնի այն ատոմների հարաբերակցությունը, որոնք մեկ նեյտրոն ունեն կամ նեյտրոններ չունեն)։ Օվկիանոսների ջուրը հնարավորություն չի տալիս պարզել Երկրագնդի վրա D/H սկզբնական հարաբերակցությունը, որովհետեւ ջրի մակերեւույթից դեպի երկրագնդի խորքեր ջրի չընդհատվող ջրջանառություն է իրականացվում։
Կանադայի Բաֆինյան հողում լավայի հոսանքները մակերեւույթ են հանում բազալտը՝ մանթիայի խորը շերտերից քիմիական կայուն կազմով։ Գիտնականները հետազոտել են բազալտի նմուշներում D/H հարաբերակցությունը եւ պարզել են, որ դրանց մեջ դեյտերիումի քանակը պակաս է, քան ավելի վաղ հետազոտված նմուշներում, որոնք վերցվել են երկրագնդի մակերեւույթից, տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Science-ի հոդվածը։
Դա փոխում է Երկրագնդի վրա D/H նախասկզբնական հարաբերակցության մասին մեր պատկերացումը։ Գիտնականները կարծում են, որ նման հարաբերակցությամբ է բացատրվում այն, որ երիտասարդ Արեւային համակարգում արդեն գոյություն են ունեցել ջուր պարունկող փոշու մասնիկներ, որոնք Երկրագնդի վրա են եղել արդեն իսկ նրա ձեւավորման փուլում։





























