Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Կ.-ի բնակարանի դուռը եւ տան խոհանոցում՝ մահճակալի վրա, հայտնաբերել են 71-ամյա Լ. Հ.-ի դին:





























