Ֆրանսիայի արեւելքում արագընթաց գնացքը Ստրասբուրգից ոչ հեռու գտնվող Էկվեշեմ քաղաքի մոտ դուրս է եկել ռելսերից: Այս մասին հաղորդում է France Bleu Alsace ռադիոկայանի Twitter-յան էջը:

Նշվում է, որ դա փորձնական գնացք է եղել: Այս պահին զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է Gazeta-ն: