Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը սկսված ուժեղ քամու հետեւանքով Արագածոտնի մարզկենտրոնի՝ Աշտարակի Շիրազի եւ հարակից փողոցներն արդեն 20 ժամ է հոսանքազրկված են:
Մինչդեռ Արագածոտնի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ մարզկենտրոնում ժամը 16:00-ի դրությամբ էլեկտրամատակարարումը ամբողջովին վերականգնվել է:
Աշտարակ քաղաքի բնակիչների ահազանգերից հետո, սակայն, Սաթենիկ Զորյանը, հստակեցրեց, որ մարզկենտրոնում մասնակի է վերականգնվել էլեկտրամատակարարումը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում համալիր վերականգնման ուղղությամբ:
Նշենք, որ ահարկու քամիների հետեւանքով հոսանքազրկված են Լոռու մարզի 63 համայնք:





























