Ֆրանսիայի արեւելքում արագընթաց գնացքը Ստրասբուրգից ոչ հեռու գտնվող Էկվեշեմ քաղաքի մոտ դուրս է եկել ռելսերից: Այս մասին հաղորդում է France Bleu Alsace ռադիոկայանի Twitter-յան էջը:

Նշվում է, որ դա փորձնական գնացք է եղել: Վերջին տվյալներով, մահացել է 5, վիրավորվել շուրջ 60 մարդ, հաղորդում է Gazeta-ն: