Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին  Վիեննայում Սիրիայի շուրջ տեղի ունեցած բանակցությունները «արդյունավետ սկիզբ է համարել»։

«Ես չեմ կանխատեսի այն որոշումները, որոնք կհայտարարվեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից, բայց կարող եմ ասել, որ դա արդյունավետ սկիզբ էր», - բանակցությունների ավարտին լրագրողներին ասել է Մոգերինին ։ 

Վիեննայում Սիրիայի վերաբերյալ հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի  եւ այլ տարածաշրջանային խաղացողների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱՄ-ի, Արաբական պետություների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները։  Վիեննայում Սիրիայի վերաբերյալ երկրորդ հանդիպումը նվիրված է հակամարտութւյան քաղաքական լուծման փնտրտուքին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։