Facebook սոցցանցն իր օգտատերերին առաջարկում է ավատարի վրա Ֆրանսիայի դրոշի գույներով ֆիլտր ավելացնել։ Այդ եղանակով սոցցանցի օգտատերերը կկարողանան աջակցություն հայտնել Ֆրանսիային եւ փարիզեցիներին, որոնք ահաբեկիչների հարվածի տակ են հայտնվել, տեղեկացնում է Gazeta-ն։
«Գլխավոր» ժապավենում «փորձել» գործառույթ է հայտնվել այն ընկերների պոստերի տակ, որոնք արդեն դրոշով ֆիլտր են օգտագործել։ Պրոֆիլի լուսանկարների խմբագրման ընթացքում հնարավոր է ընտրել այն ժամանակահատվածը, որի ընթացքում ֆիլտրը կպահպանվի։ Ֆրանսիական դրոշը հնարավոր է դնել օգտատիրոջ նկարի վրա մեկ ժամով, մեկ օրով կամ մեկ շաբաթով։





























