Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման թուրքական Անթալիայում անցկացվող G20 գագաթաժողովի շրջանակում կարճատեւ զրույց են ունեցել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, զրույցը տեւել է ավելի քան 20 րոպե:

Երկու երկրների առաջնորդներն օգտվել են ԲՌԻԿՍ-ի պետությունների ղեկավարների հանդիպումների միջեւ ընդմիջումից: Միջանցքում երկու նախագահները նստել են դեմ առ դեմ եւ որոշ ժամանակ միայն թարգմանիչների մասնակցությամբ առանձնազրույց ունեցել:

Ավելի վաղ Պուտինն ու Օբաման մի քանի խոսք էին փոխանակել G20-ի գագաթաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելու արարողության ժամանակ: