Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ անցկացվում է G20 գագաթնաժողովը, ոստիկանները ձերբակալել են գերտերությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող 30 քաղաքացու։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Անթալիայում միջոցներ է ձեռնարկել G20-ի դեմ բողոքի ակցիաները ճնշելու համար եւ 2000 հոգանոց մի սպորտային դահլիճ է նախապատրաստել բողոքի ակցիաների մասնակիցներին ձերբակալելու եւ այնտեղ պահելու համար։

G20-ի գագաթնաժողովի սկսվելուց ժամեր անց արդեն սկսվել են ձերբակալությունները։ Ոստիկանները ձերբակալել են 30 քաղաքացու։

Բողոքի ակցիաների մասնակիցները Անթալիայի կենտրոնում տեղադրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մակետը եւ մակետի գլխին պարկ հագցրել։