BFM ֆրանսիական հեռուստաալիքը պարզել է Փարիզի «Բատակլան» թատրոնում մարդկանց պատանդ վերցրած մահապարտ ահաբեկիչներից մեկի՝ Օմար Իսլայիլ Մոստեֆաիի կենսագրության մանրամասները։
Ինչպես պարզել են լրագրողները, Մոստեֆաիի անունը մի քանի անգամ հայտնվել է քրեական գործերում, սակայն նա երբեք չի բանտարկվել, փոխանցում է Gazeta-ն։
Մոստեֆաին ունի 2 երեխա, աշխատում էր հացթուխ։ Նշվում է, որ 2009թ. նա հայտնվել էր ֆրանսիական ռեփ կատարողներից մեկի տեսահոլովակի դրվագում։
Հարեւանները Մոստեֆաիին բնութագրում են որպես ծայրահեղ զուսպ եւ քաղաքավարի մարդու։





























