Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները նախապես էին պատրաստվել, պետք է սպասել Եվրոպայի այլ երկրներում արմատականների նոր գործողությունների։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փոխանցում է Reuters-ը։
«Ահաբեկչությունը կազմակերպված էր եւ նախօրոք պլանավորված Սիրիայում»,- ասել է Վալսը։
Այս կապակցությամբ վարչապետը նշել է, որ Ֆրանսիան դեռեւս 2014թ.-ից մասնակցում էր «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ կոալիցիայի գործողություններին։ «Սակայն էպիկենտրոնը ոչ թե Սիրիայում է, այլ առաջին հերթին Իրաքում։ Հենց այնտեղ է որոշվում ապագան։ Եվ մենք որոշել ենք գործի դնել Սիրիայում մեր «Միրաժ» եւ «Ռաֆալ» օդանավերը»,- ասել է նա։





























