Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հակաահաբեկչական հատուկ գործողությունների ընթացքում երկրի արեւելքում ձերբակալել է Լիոնի 5 բնակչի։ Նրանցից առգրավվել է զենք, այդ թվում՝ Կալաշնիկով տեսակի ինքնաձիգեր եւ նռնականետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Լիոնում եւ նրա մերձակայքում նոյեմբերի 16-ին 13 խուզարկություն է ընթացել։ Բնակարաններում հայտնաբերվել են մեծ թվով ատրճանակներ եւ զրահաբաճկոններ։
Ըստ տարբեր տեղեկությունների՝ անցյալ գիշեր Ֆրանսիայում 110-150 խուզարկություն է ընթացել։





























