Բելգիայի ոստիկանությունը զանգվածային հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Բրյուսելի Molenbeek-Saint-Jean արվարձանում:

Ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, որին կասկածում են Փարիզում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Նշում են, որ ավելի քան 150 ոստիկաններ առավոտից վարչական ստուգումներ են անցկացնում քաղաքի ոչ բարեկեցիկ թաղամասերում, նաեւ ստուգում այն մարդկանց, որոնք ոստիկանական դոսյեում դասակարգված են որպես իսլամական արմատականներ, հայտնում է Le Monde-ն: