«Բաթակլան» թատրոնում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչներից մեկը ՝ Սամի Ամիմուրը, 2013թ. սկսած միջազգային հետախուզման մեջ էր գտնվում: Սամին, ով ապրում էր Սեն Դենիում, հաշվառման մեջ էր հայտնվել 2012 թ. հոկտեմբերից, ահաբեկչական գործունեության (մարդկանց Եմեն ուղարկելու) մեջ կասկածվող մարդկանց հետ համագործակցելու ու նրանց օգնելու համար, հայտնում է Le Figaro-ն:

Նա ծնվել է Փարիզում 1987թ., 2012թ. նրան մեղադրել էին հանցավոր համայնքի հետ կապերի համար, իսկ հաջորդ տարի նրա նկատմամբ որոնում էր հայտարարվել այն բանից հետո, երբ նա խախտել էր դատական հսկողության պայմանները: Նրա ընտանիքի երեք անդամներն արդեն ձերբակալվել են:

Ֆրանսիական հետաքննությունը նաեւ պարզել է փարիզյան ահաբեկչություններին մասնակցած եւս մեկ մահապարտի անձը, հայտնում է Le Parisien. http://www.leparisien.fr/-ը:

Ահաբեկչի անունը Ահմադ Ալ Մուհամադ էր, հայտնի է, որ նա ծնվել է Սիրիայի Իդլիբ քաղաքում 1990 թ.:

Վերլուծելով ահաբեկչության վայրում հայտնաբերված անձնագրի վրայի մատնահետքերը ՝ ոստիկանությունը հանգել է այն եզրակացության, որ դրա տերը Եվրոպա է ժամանել 2015 թ հոկտեմբերին, հենց այդ ժամանակ է հատել սահմանը Հունաստանում: Սակայն առայժմ պարզ չէ, արդյոք այդ անձնագրի տերը հենց մահապարտ ահաբեկիչն է եղել: