Ֆրանսիայում տեղական ժամանակով ժամը 12։00-ին համազգային լռության րոպե է հայտարարվել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով BFM-ը։ Այն նվիրված է եղել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին։

Նոյեմբերի 13-ի երեկոյան փարիզում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 132 մարդ, վիրավորվել 352-ը, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է մնում։