Բելգիայի ոստիկանները ձերբակալել են Փարիզի ահաբեկչությունների իրականացման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամին։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով RTL ռադիոընկերությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդուն կալանավորել են Բրյուսելի Մոլենբեկ Սեն Ժան թաղամասում։ Ուժայինները նրան ձերբակալելիս գազ են օգտագործել։