Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին այն ուկրաինացիներին, որոնք Facebook-ի ավատարներում Ֆրանսիայի դրոշն են տեղադրել, կոչ է արել այն փոխարինել Ուկրաինայի դրոշով: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Ֆրանսիայում մեծ ողբերգություն է, եւ մենք բոլորս համերաշխություն ենք հայտնում նրանց, բայց մենք ոչ մի րոպե չպետք է մոռանանք, որ մեր հերոսները շարունակում են այս օրերին զոհվել արեւելքում: Ես կարծում եմ, որ ուկրաինացիները պարզապես պարտավոր են ֆրանսիական դրոշներից հետո տեղադրել Ուկրաինայի դրոշը»,-գրել է նա, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը: