Բելգիայի քաղաքացի Աբդելհամիդ Աբաաուդը, որը հիմա Սիրիայում է գտնվում, հիմնական կասկածյալն է որպես փարիզյան ահաբեկչությունների պատվիրատու: Ինչպես հայտնում է Le Figaro–ն, այդ մարդու անունը հիշատակված է ֆրանսիական հատուկ ծառայությունների հատուկ դոսյեում, այն բազմիցս հայտնվել է Ոստիկանության քննչական զանազան հարցաթերթիկներում՝ Ֆրանսիայի տարածքում ահակեբչություն նախապատրաստելու կասկածանքով:

«Ընդհանուր առմամբ նրան կասկածում են Եվրոպայում մի շարք ահաբեկչական գործողությունների նախապատրաստման համար, մենք կասկածում ենք, որ նա է եղել փարիզյան ահաբեկչությունների համակարգողն ու պատվիրատուն»,- հայտնել է պարբերականի աղբյուրը: