Փարիզում ահաբեկչություն կազմակերպած մահապարտներից մեկի մայրը պնդում է, որ իր որդին չէր պատրաստվում ոչ ոքի սպանել, եւ հնարավոր է, իրեն այդպես է պահել սթրեսի պատճառով, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Պարբերականը նշում է, որ 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը պայթուցիկը գործի էր դրել Comptoir Voltaire սրճարանում։ Ահաբեկչության հաջորդ օրը նրա եղբայրը՝ Մուհամմեդ Աբդեսլամը Բրյուսելում կալանավորվել էր։ Նրանց երրորդ եղբոր Սալահի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Աբդեսլամ եղբայրների մայրը պաշտպանում է որդիներին եւ կարծում է, որ ռումբը կարող էր պատահաբար պայթել։

«Հաստատ նա նման պլաններ չի ունեցել։ Այն փաստը, որ ռումբը պայթել է եւ ոչ ոքի չի սպանել, շատ  բան է ասում»,- նշել է կինը։

Աբդեսալեմի ընտանիքը նույնպես խոստովանել է, որ իրենց որդի Իբրահիմը երկար ժամանակ Սիրիայում է եղել։

«Մենք շատ էինք զարմացել, երբ իմացել էինք, որ Սալահը կարող էր ներքաշված լինել նման բանի մեջ։ Իբրահիմը նրանից շատ էր տարբերվում, նա արմատական էր ինչ-որ պահերի։ Բայց ոչ այնքան, որ կարողանար նման չարիք գործել»,- ասել են ահաբեկչի հարազատները։