Ֆրանսիայի իրավապահ մարմինները հակաահաբեկչական շուրջկալների շրջանակում մեկ գիշերում 168 խուզարկություն են կատարել: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ֆիանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնեւը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Liberation-ը:
Կազնեւի խոսքով, դատարան ներկայանալու 104 ծանուցագիր է ներկայացվել, ձերբակալվել է 23 մարդ:
Նախարարը հավելել է, որ տարվա սկզբից 6 մարդ զրկվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ արմատական իսլամիստների հետ կապեր ունենալու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ: Վերջին տվյալներով վիրավորների թիվը 352 է, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:





























