«Բատակլան» համերգասրահում ահաբեկչություն իրականացրած մահապարտի հայրը փորձել էր նրան վերադարձնել Սիրիայից, գրում է ֆրանսիական Le Monde թերթը:

2014թ. դեկտեմբերին թերթը հրատարակել էր հոր պատմությունը, որը Սիրիա էր ուղեւորվել որդուն որոնելու:

Ընտանիքի խնդրանքով, հոդվածում որդուն հորինված անունով էին հիշատակել՝ Հադեր: Իրականում նրա անունը Սամի Ամիմուր էր, հենց նա է եղել «Բատակլան» համերգասրահում հայտնաբերված մահապարտ ահաբեկիչներից մեկը, նշում է թերթը: